Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչպես պետք է ճիշտ օծանելիք ընտրել

Ինչպես պետք է ճիշտ օծանելիք ընտրել

Յուրաքանչյուր ոք, առաջնորդվելով սեփական ճաշակով, որոշակի բույրեր է նախընտրում (հիշողությունների,  տպավորությունների, տրամադրության  միախառնումով): Սակայն պարֆյումեր-ոճաբանները օծանելիք ընտրելիս առաջնորդվում են մարդու արտաքինով ու  նրա կրքոտությամբ: Հայտնի է, որ կանայք լինում են 4 տիպի` գարնանային, ամառային, աշնանային ու ձմեռային: Եվ յուրաքանչյուրին համապատասխանում  են  բույրերի հատուկ տեսակներ. այն, ինչ գերազանց «սազում» է ձմեռային կնոջը, մեղմ ասած, լավ չի հնչում, ասենք,  «գարնանային» կնոջ դեպքում: Պետք է հիշել, որ օծանելիքը սեփական կերպարը կերտելու վերջին շտրիխն է, և սխալ ընտրված բույրը կարող է փչացնել այդ կերպարը կամ, առնվազն, բացասական ազդեցություն թողնել իմիջի  վրա: Նման սխալներից խուսափելու համար մի քանի խորհուրդներ կան, որոնք կօգնեն ամբողջական դարձնելու ձեր ստեղծած կերպարը:

Ամառային կանանց օծանելիքներ.  սազում են խորհրդավոր ու հիշվող բույրերը, ասենք` ծաղկայինը` էկզոտիկի միախառնությամբ: Ծանր ու սուր, մրգային հոտերը նրանց դեպքում նախընտրելի չեն: Ամառային կանանց հարմար են  թեթևակի քաղցր ու շատ կանացի, սակայն ոչ շատ էկզոտիկ, իսկ  ծանր ու սուր արտահայտված հոտերը  «հակացուցված են»: Հարմար են ծաղկային ցանկացած խտանյութերով (վարդ, նարգիս) և վանիլային հոտերը:  Պետք է ընտրվեն չշշմեցնող հոտեր: Այդ օծանելիքները գրեթե միշտ լինում են ոսկեգույն կամ շագանակագույն: Դրանք ավելի բաց են, քան «աշնանայինները» ու ավելի մուգ են, քան «գարնանայինները»:

Աշնանային տիպի կանանց հարմար են տաք, գրավիչ, հանելուկային, նաև խորը երանգներ ունեցող բույրերը: Փոքր ինչ սուր, հագեցած, սակայն ոչ շատ ագրեսիվ բույրն ընդգծում է  աշնանային կնոջ արտասովորությունը: Թարմ ծաղկային ու մրգային համադրությունները նրանց հարմար չեն: Շատ սազում են արևելյան տիպի բույրերը: Դրանք պետք է հիշեցնեն  արևադարձային անտառներ ու քաղցր մրգային հոտեր, պետք է լինեն ծանր, զգացմունքային, նրբակիրթ ու էրոտիկ , որոնցից ջերմություն ու կանացիություն է բուրում, և ընդգծվում  է կնոջ հմայքը: Գերազանց են  տարաշխարհիկ ծառերի (սանդալ),  մուսկուսի ու համպարի բույրերը: Շքեղ, հագեցած բույրերը, որ նրանց պարագայում շատ բնական հնչեղություն ունեն,  մյուսների դեպքում  ծանր են, քաղցր, սուր ու տհաճ:  Այս տիպի կանանց օծանելիքները  մուգ գույն ունեն:

Ձմեռային տիպի կանայք պետք է խուսափեն սուր և ուժեղ հոտերից: Նրանց սազում են  Արևելքի տարաշխարհիկ բույրերը` տաք, խորհրդավոր ու հանելուկային:  Օծանելիքը  պետք է լինի խորն ու անկրկնելի, հետաքրքրություն առաջացնող: Ձմեռային տիպի կանանց սազում է ցուրտը  մեղմացնող , միաժամանակ  խորհրդավորությունն ընդգծող հոտ. գերազանց  են պաչուլիի, սանդալի հոտերը: Օծանելիքը չպետք է շքեղ լինի: Ավելի շատ սազում են մրգային հոտերը: Սակայն գարնանային թարմ հոտերն էլ ձմեռային կանանց կարող են անկրկնելի հմայք  հաղորդել:

Գարնանային կանայք պետք է խուսափեն սուր արտահայտված հոտերից: Դրանք ուշադրություն են գրավում, իսկ գարնան հմայքը չպետք է աչք ծակող լինի: Նրանց սազում են թեթևակի, հազիվ «հնչող» հոտերը: Հարմար են ծաղկային ու մրգային բույրերը: Գարնանային կանանց սազում են մաքուր, թեթև, մրգերի ու կանաչի, գարնան տպավորություն ստեղծող բույրերը: Դրանք ոչ մի դեպքում չպետք է լինեն ծանր ու սուր, այլ պետք է պարուրեն թեթևակի բույրով ու եթերայնության տպավորություն ստեղծեն, որը համահունչ լինի գարնանային կնոջ էությանը:

Բոլոր թվարկված տարբերակները կիրառելի են նաև տղամարդկանց օծանելիք ընտրելու  դեպքում: Եթե օծանելիք ընտրելիս  առաջնորդվեք այս ոչ խորամանկ ցուցումներով, ապա ձեր կերպարին այս վերջին շտրիխը պարզապես անկրկնելիություն  կհաղորդի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տղա՞ է, թե՞ աղջիկ․․․ morevmankan.am
Տղա՞ է, թե՞ աղջիկ․․․ morevmankan.am

Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am

Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Անպտղության հաղթահարման պետական ֆինանսավորմամբ ծրագրի շահառուների ցանկը փոփոխվել/ ընդլայնվել է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման պետական ֆինանսավորմամբ ծրագրի շահառուների ցանկը փոփոխվել/ ընդլայնվել է. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն կարող են դիմել բոլոր շահառուները, ովքեր համապատասխանում են ծրագրի պայմաններին...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում

Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Հղիության ընթացքում կարելի՞ է պատվաստվել Կովիդ-19-ի դեմ. morevmankan.am
Հղիության ընթացքում կարելի՞ է պատվաստվել Կովիդ-19-ի դեմ. morevmankan.am

Հղի կնոջը խորհուրդ  է տրվում պատվաստվել Կովիդ-19-ի դեմ այն դեպքում, երբ մոր համար ակնկալվող օգուտը գերազանցում է պտղի համար հավանական վտանգը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է կանանց կոնսուլտացիայի ծառայություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է կանանց կոնսուլտացիայի ծառայություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լուրեր
Հղիության ժամանակ տոքսիկոզն օգտակար է երեխային. tsnndatun.am
Հղիության ժամանակ տոքսիկոզն օգտակար է երեխային. tsnndatun.am

Առավոտյան փոքր ինչ վատ զգացող կանանց մոտ հաճախ բնորոշ է առողջ հղիություն վիժման ավելի քիչ հավանականություն, գրում է The Telegraph-ը: Առավոտյան սրտխառնոցը դրական է ազդում նաև երեխայի ինտելեկտի վրա...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կենցաղային տեխնիկայի վտանգավորությունը` հղի կանանց համար. tsnndatun.am
Կենցաղային տեխնիկայի վտանգավորությունը` հղի կանանց համար. tsnndatun.am

Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am

Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
ԿՈՎԻԴ-19. Խորհուրդներ` հղիներին և կերակրող մայրերին. morevmankan.am
ԿՈՎԻԴ-19. Խորհուրդներ` հղիներին և կերակրող մայրերին. morevmankan.am

Կարելի՞ է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցը բաց թողնել` հիվանդության դեպքում:


Եթե առկա են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ (հազ, ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն) այն ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կորոնավիրուսը հղիների համար վտանգավոր է, բայց ոչ կրիտիկական. morevmankan.am
Կորոնավիրուսը հղիների համար վտանգավոր է, բայց ոչ կրիտիկական. morevmankan.am

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, COVID-19 հիվանդանալու ամենաբարձր ռիսկն ունեն ուռուցքով հիվանդները, տարեցները և քրոնիկական հիվանդություններ ունեցողները, ինչպիսիք են` դիաբետը, սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրները...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am
Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am

Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:

ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի  հետազոտական կենտրոնի...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am
Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am

Ուրախալի լուր բազմաթիվ ապագա մայրերի համար, ովքեր վախենում են կորոնավիրուսի բռնկված պանդեմիայից: Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ը չի փոխանցվում մորից երեխային...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Համաձայն JAMA Pediatrics-ում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված հղիների խմբում երեխաների 9%-ը ծնվել է COVID-19 վարակով...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am
Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի Թագավորական քոլեջի փորձագետները կազմել են հղիների վարման նոր ուղեցույցները:
Համարվում է, որ հղիները գտնվում են գրիպից բարդությունների առաջացման մեծ ռիսկի տակ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ